Կառավարությունը սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց. ԱԽ քարտուղար


Կառավարությունը սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց. ԱԽ քարտուղար

  • 09-12-2022 12:41:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ազգային ժողովը քննարկեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
 
Առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել և դարձնել առանձին մարմին:
 
«Կառավարությունը սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց:
 
Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը»,- ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
 
Բարեփոխումների տրամաբանության շրջանակում Գրիգորյանը նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին:
 
«2018 թվականից սկսած մենք մի անգամ համընդհանուր աշխատավարձը բարձրացրել ենք, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ այդ բարեփոխումը կամ աշխատավարձերի բարձրացումն ավելի արդյունավետ կլիներ, եթե աշխատավարձը բարձրացնեինք՝ հիմքում ունենալով անհատական ջանքը: Պետական պահպանության ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ստեղծման շրջանակներում այս պահին քննարկումներ են ընթանում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը մինչև 100 տոկոս բարձրացնելու հարցի շուրջ»,- ասաց Գրիգորյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play