Ադրբեջանը ավելի քան 3 մլրդ դոլար կհատկացնի 2023-ի ռազմական ծախսերին


Ադրբեջանը ավելի քան 3 մլրդ դոլար կհատկացնի 2023-ի ռազմական ծախսերին

  • 09-12-2022 15:22:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի կառավարությունը 2023 թվականի պետբյուջեից ավելի քան 3,1 միլիարդ դոլար կհատկացնի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը, հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը։
 
«Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդման խնդիրները Ադրբեջանի ղեկավարության համար առաջնահերթություն է։ 2023 թվականի պետական բյուջերի ծախսերի 16 տոկոսն ուղղվելու է այդ նպատակներին։ Բացարձակ թվով սակազմում է 5,3 մլրդ մանաթ», - ուրբաթ օրը խորհրդարանում հայտարարել է Ասադովը։
 
Անցած տարի ռազմական ոլորտին Ադրբեջանի կառավարությունը հատկացրել էր 4,9 միլիարդ մանաթ:
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած շաբաթներին հայտարարել է, թե ստիպված են ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի հասցնել, քանի որ նույնիսկ պատերազմում պարտությունից հետո Հայաստանից վտանգ են տեսնում։
 
Լուսինե Մուսայելյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play