ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել


ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

  • 12-12-2022 12:19:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
 
Այս մասին տեղեկությունը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։
 
Թե ինչն է աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու պատճառը՝ մամուլի խոսնակը չնշեց։
 
Հիշեցնենք, որ Վահրամ Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի նոյեմբերի 23-ից։
 
Վահրամ Դումանյանը ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երևանում:
 
Կրթություն
 
1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1986-1989 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրայում:
 
Գիտական աստիճան, կոչում
 
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
 
Աշխատանքային գործունեություն
 
1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
 
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
2021 թ. օգոստոսի 3-ին վերանշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
 
Այլ տվյալներ
 
2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2006 թ. եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ:
2007-2020 թթ. եղել է ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահը։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
2022 թ.-ից «Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահն է:
 
Բազմաթիվ գիտական և ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
 
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաև Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի և Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
 
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
 
Պարգևատրվել է ԵՊՀ և ԿԳՆ ոսկե մեդալներով։
 
Անձնական տվյալներ
 
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play