Խաղաղապահների լրացուցիչ ուժեր են բերվել ադրբեջանցիների կողմից փակված Լաչին. «ցուցարարները» գալիս են ավտոբուսներով


Խաղաղապահների լրացուցիչ ուժեր են բերվել ադրբեջանցիների կողմից փակված Լաչին. «ցուցարարները» գալիս են ավտոբուսներով

  • 13-12-2022 15:13:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանը շարունակում է կեղծ բնապահպանական  հավաքների անվան տակ կաթվածահար պահել Արցախ տանող միակ միջպետական մայրուղին:
 
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Շուշի-Ստեփանակեր ճանապարհին շարունակվում է «ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բողոքի ակցիան»։
 
Ակցիայի վայր են բերվել ռուս խաղաղապահների լրացուցիչ ուժեր։
 
Միաժամանակ, նշվում է, որ ցուցարարների թիվը ևս ավելանում է, Բաքվից ակցիայի վայր են ժամանել իբրև հասարակական ակտիվիստներ, որոնք տեղափոխվում են ավտոբուսներով:
 
Տեղում են նաև մեծաթիվ ադրբեջանական լրատվական խմբեր, որոնք լրատվամիջոցներում գրում են, թե իբր ակտիվիստների ժամանելու հետ մեկտեղ աճել է Ղարաբաղի հայ բնակչության վախն ու անհանգստությունը:
 
Նշենք, որ տեղի ցուցարարները, որոնք արգելափակել են Ստեփանակերտի ճանապարհը, վանկարկում են ոչ թե բնապահպանական կոչեր, այլ հայտարարում են, թե «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Բացի այդ, երեկվաներից բարձրախոսներով հնչում են ադրբեջաներեն երգեր:
 
Երեկվանից ակտիվիստները պահանջում են, որպեսզի տարածք ժամանի ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։ Ակցիայի մասնակիցների խոսքով, ենթադրաբար, Վոլկովը այսօր կայցելի ակցիայի վայր, կհանդիպի իրենց հետ։
 
Նշենք, որ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում ռուս խաղաղապահների դիրքի մոտ, որոնք  թույլ չեն տալիս ադրբեջանցի բնապահպան ներկայացող քաղաքացիներին մուտք գործել տարածք՝ իբրև թե  հանքավայրերի  շահագործման իրավիճակի հետ կապված մշտադիտարկում իրականացնելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play