Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ առանց նախապայմանների


Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ առանց նախապայմանների

  • 14-12-2022 11:30:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
 
«Ֆրանսիան դատապարտում է երթևեկության խոչընդոտումը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքով, ինչը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի տեղի բնակչության համար։ Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել Լեռնային Ղարաբաղ ելումուտն ու մատակարարումները՝ միաժամանակ հարգելով այնտեղ ապրող բնակչության իրավունքները», - նշվում է հայտարարությունում։
 
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ հարկավոր է պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, համաձայն որոնց «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը ևս անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play