Քաղաքացիական նշանակության փոխադրամիջոցները կարող են ազատ տեղաշարժվել․ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել


Քաղաքացիական նշանակության փոխադրամիջոցները կարող են ազատ տեղաշարժվել․ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել

  • 14-12-2022 19:38:20   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Վերջին մի քանի օրերի ընթացքում Շուշի-Լաչին ճանապարհին Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների և բնապահպանական ակտիվիստների կողմից իրականացվող բողոքի ակցիան ադրբեջանական հանրության արդարացի դժգոհության արդյունքն է։
 
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններին։
 
Հաջիզադեն միաժամանակ պատասխանելով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ԵՄ կոչերին,նշել է․
 
«Քաղհասարակության այս դիրքորոշմանը պետք է հարգանքով վերաբերել: Բողոքը նպատակ չունի փակել որևէ ճանապարհ։ Քաղաքացիական նշանակության տրանսպորտային միջոցները կարող են ազատ տեղաշարժվել ճանապարհի ցանկացած ուղղությամբ։
 
Ինչ վերաբերում է տարածաշրջանում հումանիտար իրավիճակին, ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է բավարարել մեր տարածքներում բնակվող հայ բնակիչների մարդասիրական կարիքները»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play