Ադրբեջանցի «բնապահպաններ»ի թիրախը «Զանգեզուրյան միջանցքն» է


Ադրբեջանցի «բնապահպաններ»ի թիրախը «Զանգեզուրյան միջանցքն» է

  • 15-12-2022 14:57:38   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Արդեն երրորդ օրն է որ Լաչինի միջանցքը փակել են․ի՞նչ են հետապնդում ցուցարարները եւ  ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի միջազգային արձագանքները ի՞նչով են հատկանշվում։
 
Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
«Բնապահպանության» շղարշով Բաքվի կազմակերպած այս ակցիան պարզ է, որ որեւե կերպ աղերս չունիս կենսոլորտային խնդիրների հետ․ ընդերքների, հանքավայրերի հետ կապված նման քարոզչաքաղաքական ակցիաներ տարբեր ուղղություններով են թիրախախփում։Նախ այն՝ բնապահպանական իմիտացիա ստեղծելով միջազգային ընտանիքին համոզիչ դարձնել իրենց գործողությունները եւ ծխածածկել ակցիայի քաղաքական նպատակը։Իսկ բուն թիրախը «Զանգեզուրի միջանցք»ի բացումն է։Բաքուն շտապում է լուծել երկու հիմնախնդիր․իրենց պատկերացումով «Զանգեզուրյան միջանցք»ի բացումն ու Հայաստանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը՝ իրենց նախընտրած քարտեզներով։
 
Սահմանագծումը շտապեցնելու համար ներխուժել են հայաստանյան տարածք, իսկ «միջանցք»ի բացման համար փակել են Լաչինի միջանցքը։
 
Մինչայժմ ամենահատկանշականը ամերիկյան արձագանքն է, եթե իհարկե պաշտոնական մայրաքաղաքների դիրքորոշումները նկատի ունենք։ ԱՄՆ պետդեպարտամենտը նախ հավասար հեռավորության կանոնի հիման վրա հայտարարություն արեց, կողմերին կոչ անելով հանգուցալուծել իրավիճակը, հաջորդ օրը ուղիղ Ադրբեջանից պահանջեց բանալ ճանապարհը ահազանգելով գազի փակումի հետեվանքով ստեղծվելիք հումանիտար աղետի մասին։  
 
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի այս հայտարարություններից հետո  պետքարտուղարի տեղակալը մեղադրեց Բաքվին, որ նման քայլերով չի ձգտում խաղաղության հաստատմանը, հավելելով, որ Բաքուն օգտվում է Ուկրաինայի պատերազմի հանգամանքներից։
 
«ԱՄՆ-ից բացի, ո՞ր երկրներն են հանդես եկել Ադրբեջանը դատապարտելով» հարցին, Շահան Գանտահարյանը ասաց, որ պաշտոնական Փարիզը ևս հայտարարությամբ հանդես է եկել, որտեղ Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել ճանապարհը և հղում արել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած այս առումով պարտավորությանը։
 
Շահան Գանտահարյանի կարծիքով միջազգային ընտանիքի մոտ հումանիտար աղետի վտանգի բարձրաձայնումով հայկական կողմը պահը լիարժեք պետք է օգտագործի հակամարտության բնույթի՝ Արցախ- Ադրբեջան վերականգնմանը նպաստելով։Նման ակցիաներ կազմակերպելով Բաքուն հենց ի՛նքն է շրջում «Արցախի հարցը անցյալ է» իր կատարած հայտարարությունը։
 
 
 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն