Փակել են գազը, ոչինչ, սա իմ հայրենիքն է, մենք չենք հեռանալու. արցախցի կին


Փակել են գազը, ոչինչ, սա իմ հայրենիքն է, մենք չենք հեռանալու. արցախցի կին

  • 15-12-2022 17:36:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ արցախցի կինը խոսում է արցախցիների անկոտրում կամքի մասին և հաստատում՝ իրենք երբեք չի հեռանալու իրենց հայրենիքից։
 
«Սա իմ հայրենիքն է, ես այստեղ եմ ծնվել, իմ երեխաներն ու իմ թոռները՝ նույնպես։ Մենք այստեղ ենք ապրելու, և թող ոչ ոք չուրախանա, որ արցախցին թողնելու է իր հայրենիքն ու գնալու է, մենք դա չենք անելու։
 
Փակել են գազը, ոչինչ, սա առաջին անգամը չէ, մենք խուճապի մեջ չենք, մեզ մոտ հանգիստ կյանք է։ Մենք միայն մի բան ենք ցանկանում․ երեխաները կարողանան ապրել, կրթություն ստանալ, մեզ թողնեն հանգիստ այստեղ ապրել։ Ոչ ոք չի մտածում այստեղից հեռանալու մասին, ամեն ինչ կարգին է։ Կյանքը շարունակվում է, և այն հիասքանչ է»,- ասում է արցախցի կինը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play