ՍԴ նորընտիր դատավորները երդվեցին


ՍԴ նորընտիր դատավորները երդվեցին

  • 16-12-2022 12:03:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել։ Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորները երդվեցին։
 
«Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»։
 
Սեդա Սաֆարյանը ավելացրեց, որ երդվում է իր ժողովրդի առաջ ու կպահի այն։ Հովակիմ Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց նախագահ Վահագն Խաչատուրյանին իր թեկնածությունն այս պաշտոնում առաջադրելու համար, ԱԺ-ին՝ վստահության համար։
 
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորեց նրանց։
 
Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը ՍԴ դատավորները են ընտրվել սեպտեմբերի 15-ին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play