Արտաքին հետախուզական ծառայության պետը դառնում է ԱԽ անդամ․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը


Արտաքին հետախուզական ծառայության պետը դառնում է ԱԽ անդամ․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

  • 20-12-2022 12:19:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած՝ «Արտաքին հետախուզական գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
 
Հիմնական զեկուցող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ նպատակ կա ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես ՀՀ վարչապետին ենթակա պետական համակարգի մարմին։
 
Նախագծային դրույթներով սահմանված են ծառայության լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, պաշտոնից ազատվելու կարգն ու պայմանները։
 
«Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է  Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք և այնտեղ կարևոր դերակատարություն է ունենալու Արտաքին հետախուզական ծառայությունը։
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ում և ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում  է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ ծառայության՝ ավելի լայն հնարավորություններ ունենալ, կառույցը համալրել մասնագետներով»,- ասաց Գրիգորյանը։
 
Նախագծով Արտաքին հետախուզական ծառայության պետը դառնում է ԱԽ անդամ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը