Լավ պլանավորված էթնիկ զտման քաղաքականության փորձ է. պատգամավորը՝ Լաչինի միջանցքը փակելու մասին


Լավ պլանավորված էթնիկ զտման քաղաքականության փորձ է. պատգամավորը՝ Լաչինի միջանցքը փակելու մասին

  • 20-12-2022 20:02:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ադրբեջանցիների կողմից Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը փակելը համարում է էթնիկ զտման քաղաքականության, անգամ ցեղասպանության փորձ:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքը փակելուն:
 
Վարդանյանը համարում է, որ առնվազն, եթե միջազգային իրավունքը չի մահացել, ապա կլինիկական մահ է տանում:
 
«Մտավախություն ունեմ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր՝ կապված այդ «բնապահպանների», «պսևդոբնապահպանների» հետ, ոչ այլ ինչ է, քան շատ լավ պլանավորած էթնիկ զտման քաղաքականության փորձ»,-ասաց պատգամավորը:
 
Նա մեջբերում արեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայից՝ ցեղասպանություն նշանակում է  որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը: «Մենք դրա հետ ենք բախվում»,-նշեց Վարդանյանը:
 
Պատգամավորը վստահ է, որ հայ ժողովուրդը միասնականորեն կարող է  հաջողությունների հասնել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play