Կայսերիում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները


Կայսերիում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

  • 21-12-2022 19:17:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել թուրք պաշտոնակցի հետ:
 
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, նշվել է այդ ուղղությամբ գործունեության հետագա ընդլայնման կարևորությունը։
 
«Նախարարները համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխվստահության և աջակցության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ և ամրապնդվել», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
 
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները թուրքական Կայսերի քաղաք են ժամանել եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով։
 
«Կողմերը կքննարկեն տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, ինչպես նաև եռակողմ ձևաչափով համագործակցության ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները», - ասվում է վրացական կողմի հաղորդագրությունում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը