Եթե այս ամենը ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, պատրաստ եմ. Մենենդեսը կոշտ քննադատել է Թուրքիայի նախագահին


Եթե այս ամենը ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, պատրաստ եմ. Մենենդեսը կոշտ քննադատել է Թուրքիայի նախագահին

  • 21-12-2022 20:34:01   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Kurdistan24-ի հաղորդմամբ՝ Անկարայի կողմից ԱՄՆ-ից F-16-ների և արդիականացման սարքավորումների գնման վերաբերյալ հայտարարություն է արել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը:
 
Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 11-ի հայտարարությանը, որում Էրդողանն ասել էր. «Եթե Աթենքը հանգիստ չմնա, մենք կհարվածենք»։
 
Սենատում ելույթի ժամանակ Մենենդեսը Էրդողանի հայտարարությունների մասին ասել է. «Դա ոչ միայն մտահոգիչ է, այլև անընդունելի»։
 
Իր ելույթի ժամանակ նա ցույց է տվել Էրդողանի լուսանկարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ՝ ընդգծելով.
 
«Բացի Էրդողանի՝ իր երկրում իրականացվող ճնշումներից, նրա դիվանագիտական քաղաքականությունը նույնպես բացարձակապես սարսափելի է: Եթե մարդու իրավունքների ոտնահարման դեմ կանգնելը ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, եթե խաղաղ հայ բնակչությանը սպանելու համար Ադրբեջանին զենքով աջակցության դեմ լինելը ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, ասել, թե Թուրքիան պետք է ճանաչի Հարավային Կիպրոսը և հարգի Հունաստանի տարածքային ամբողջականությունը, ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, ապա ես հպարտությամբ կկրեմ այդ կոչումը:
Որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ ես չեմ հաստատի F-16-ների վաճառքը, քանի դեռ Էրդողանը չի դադարեցրել իր ագրեսիվ պահվածքը ողջ տարածաշրջանում»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play