Նման վերաբերմունքը ռուս խաղաղապահների նկատմամբ ընդունելի չէ. Զախարովան՝ ՀՀ վարչապետի հայտարարության մասին


Նման վերաբերմունքը ռուս խաղաղապահների նկատմամբ ընդունելի չէ. Զախարովան՝ ՀՀ վարչապետի հայտարարության մասին

  • 22-12-2022 15:43:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ասել է, որ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացնում Ղարաբաղում։ Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։
 
Այսպես է դիվանագետը մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ռուս խաղաղապահները փաստացի չեն կատարում Լաչինի միջանցքի վերահսկողության իրենց գործառույթները։
 
«Ուզում եմ հիշեցնել, որ սրացումներ եղել են նախկինում էլ, մեկ անգամ չէ, որ բարդ իրավիճակներ են եղել։ Եղել են խնդիրները, կողմերը մեղադրել են միմյանց։ Եվ հենց ռուս խաղաղապահներն են արեկ ամեն ինչ իրավիճակը կայունացնելու համար ու դա նրանց հաջողվել է»,- ընդգծել է Զախարովան։
 
Նրա խոսքով՝ «նման վերաբերմունքը ռուս  խաղաղապահների նկատմամբ ընդունելի չէ»։
 
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության ղեկավարն այսօր հայտարարել էր, որ դե ֆակտո ստացվում է՝  եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play