Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները


Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

  • 23-12-2022 12:03:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այսօր Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ երկրորդը մեկ ամսվա ընթացքում։
 
Սպասվում է, որ նախարարները կքննարկեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները:
 
Լավրովն ու Բայրամովը երեկ հեռախոսացրույցում ափսոսանք են հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ այսօր Մոսկվայում կայանալիք բանակցություններին մասնակցելուց հրաժարվելու Հայաստանի որոշման կապակցությամբ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդել էր նաև, որ Լավրովն ընդգծել է եռակողմ հայտարարությունների համաձայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքով անխոչընդոտ կապի խստիվ ապահովման անհրաժեշտությունը։
 
Հայկական կողմը խնդրել է հետաձգել եռակողմ հանդիպումը՝ ընդգծելով, որ այս պահին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play