ՀՀ իշխանություններն աշխատում են Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան


ՀՀ իշխանություններն աշխատում են Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

  • 23-12-2022 12:25:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորում է Լաչինի միջանցքի նախկին կարգավիճակի վերականգնումը։
 
ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունները` համատեղ լայնածավալ աշխատանքներ են կատարում իրենց բոլոր գործընկերների հետ` հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի բացման ու այն իր նախկին կարգավիճակին վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
 
«Այսինքն` մարդկան, բեռների, ապրանքների տեղափոխումը հանգիստ, առանց որևէ վերահսկողության վերականգնվի»,– ասաց Գրիգորյանը։
 
Հիշեցնենք` նախօրեին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հարցի շուրջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
 
Մինչ այդ Գրիգորյանը հայտարարել էր, որ ՀՀ–ն այդ հարցով աշխատում է ռուսական կողմի հետ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play