Իրանը զգուշացրել է Զելենսկուն Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու մեղադրանքների համար


Իրանը զգուշացրել է Զելենսկուն Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու մեղադրանքների համար

  • 23-12-2022 14:25:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Իրանը սպառնացել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որն ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում ունեցած ելույթում Թեհրանին մեղադրել էր ռազմական գործողությունների մեջ օգտագործելու նպատակով Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիի հայտարարությանը։
 
«Պարոն Զելենսկին պետք է գիտակցի, որ Իրանի ռազմավարական համբերությունը նման անհիմն մեղադրանքների նկատմամբ անսահման չէ»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Ուկրաինայի ղեկավարը պետք է սովորի դասեր քաղել որոշ քաղաքական առաջնորդների ճակատագրից, «որոնք ստացել են ԱՄՆ աջակցությունը»։
 
Ավելի վաղ Իրանը պատասխանել էր Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու վերաբերյալ Արևմուտքի մեղադրանքներին։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ Մոսկվային նման սարքեր փոխանցելը արգելված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play