Ճապոնիան հայտարարել է Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր բալիստիկ հրթիռի արձակման մասին


Ճապոնիան հայտարարել է Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր բալիստիկ հրթիռի արձակման մասին

  • 23-12-2022 15:31:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հյուսիսային Կորեան  այսօր, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել, որն ընկել է երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը: Ըստ Ճապոնիայի կառավարության աղբյուրի՝ հրթիռը ֆիզիկական վնասներ չի պատճառել:
 
Ճապոնական պահականավերը տարածաշրջանում գտնվող նավերին կոչ են արել հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց և անմիջապես կապվել իշխանությունների հետ։ Հրթիռի արձակման կապակցությամբ Ճապոնիան Պեկինում դեսպանատան միջոցով բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային:
 
Ճապոնիայի կառավարությունում նաև կարծում են, որ այսօր ԿԺԴՀ-ն կարող Էր իրականացնել թռիչքի փոփոխվող հետագծով բալիստիկ հրթիռի արձակում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է պաշտպանության փոխնախարար Տոսիրո Ինոն:
 
Միևնույն ժամանակ, Yonhap գործակալությունը, վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերին, հայտնել Է, որ տեղի ժամանակով  ժամը 16:30-ին ԿԺԴՀ-ի զինվորականները փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ են արձակել Փհենյանի շրջանից:
 
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 18-ին Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Դրանք թռել են մոտ 500 կմ, դրանց թռիչքի առավելագույն բարձրությունը եղել է 550 կմ։
 
Երկու հրթիռներն էլ ընկել են ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play