ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի ՀՀ-ին և ևս 2 մլն դոլարի՝ Արցախին


ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի ՀՀ-ին և ևս 2 մլն դոլարի՝ Արցախին

  • 24-12-2022 15:48:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ Կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի մասին օրինագիծը, որի համաձայն՝ 60 միլիոն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին և ևս 2 միլիոն դոլար՝ Արցախին ականազերծման աշխատանքների համար։ 
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրենկ Փալոնն այս մասին գրել է  «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:
 
«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»,- գրել է նա:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play