Ժոզեպ Բորելը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության անհրաժեշտությունը


Ժոզեպ Բորելը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության անհրաժեշտությունը

  • 24-12-2022 17:37:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բորելն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
 
«Քննարկվել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում EUMCAP-ի (ԵՄ մոնիտորինգի) ավարտից հետո»,- գրել է Բորելը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը