Ղրղզստանի խորհրդարանը քվեարկել է «Մանաս» ռազմակայանի փակման<br /> օգտին<br />


Ղրղզստանի խորհրդարանը քվեարկել է «Մանաս» ռազմակայանի փակման
օգտին

  • 19-02-2009 15:04:00   | Ղրղզստան  |  Միջազգային
ԲԻՇՔԵԿ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի խորհրդարանն այսօր հավանություն է տվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի զինծառայողներին Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի տարածքից դուրս բերելու մասին կառավարության որոշմանը: Այդ օրինագծին կողմ է քվեարկել հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային