Բաքվից հրահանգված է գրոհել Երեւանը․ Ակտիվիստների խմբերը օդով ժամանում են ռուսական անձնագրերով


Բաքվից հրահանգված է գրոհել Երեւանը․ Ակտիվիստների խմբերը օդով ժամանում են ռուսական անձնագրերով

  • 24-12-2022 18:08:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am․ Շարունակ անդրադառնում ենք այն փաստին, որ Բերձորի միջանցքում Մոսկվան ու Բաքուն փորձարկում են Հայաստանի դեմ նոր գրոհի տեխնոլոգիան՝ ցապար ցեղերի խաղաղ զանգվածային ներխուժում ռուսական զորքի տեղակայման վայրերում։ Խոսքը ոչ միայն ՀՀ Արցախի, այլեւ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի, Գյումրիի ու հատկապես Երեւանի մասին է։
 
Եվ ահա, Բաքվի հանցախմբի պարագլուխ Ալիեւը Բաքվում այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի մտավորականների» (Արեւելյան Հայաստան – խմբ) հետ հանդիպմանը խոսել է այդ մասին եւ հրահանգներ բաժանել։
 
Ալիեւի «պատմական-քաղաքական հիմնավորումներին» անդրադառնալու կարիք չկա, դրանք հայտնի են։ Նա ասել է, որ «ադրբեջանցիները» պատմության ողջ ընթացքում ապրել են Հայաստանի ներկայիս տարածքում, Զանգեզուրը եւ Երեւանը 1920 թ․ խլվել է իրենցից, բայց հայերը դրանով չեն բավարարվել։
 
Ալիեւն ասել է, որ «այժմ Ադրբեջանի հիմնական խնդիրն է այս տեղեկատվությունը փոխանցել համաշխարհային հանրությանը. «Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Բայց վստահ եմ, որ [արեւմտաադրբեջանական] համայնքն ավելի նպատակաուղղված կաշխատի այս ուղղությամբ, արդյունքի հասնելու համար»։
 
Սա ոչ այլ ինչ է, քան հրահանգ՝ գրոհել Երեւանը։ Ռուսական անձնագրերով «ակտիվիստները» արդեն ժամանում են։ Մոսկվան Բերձորի ճանապարհի վերահսկողությունը պատրաստ է հանձնել Բաքվին՝ Արցախի՝ վիտոների միջոցով զինաթափմամբ եւ Մեծ Ղարաբաղի մեջ «ինտեգրումով»։ Զորքի ներկայությունն Արցախում ծառայելու է հայերի զինաթափմանը։ Վերջին օրերին բեմադրվող տեսարաններն ու Բերձորի ճանապարհի իրադարձությունների մեղքը Կրեմլի եւ ՌԴ ԱԳՆ մակարդակով հայերի վրա բարդելը դրա նախապատրաստությունն էր։ Պատահական չէր, որ Լավրովը Բայրամովի հետ ասուլիսում անդրադարձավ Արցախից ռուսական զորքի դուրսբերման հարցին։
 
Ո՞վ է առնելու ռուսական անձնագրերով ցապար ցեղերի ակտիվիստների խաղաղ ներխուժման առաջը։ Քաղաքական իրավունքներից հրաժարված ու դրանք հումանիտար հարցերով նենգափոխած, վճռական քայլերը, քաղաքացիական ակտիվիզմը բացառող իշխանությո՞ւնը, Կրեմլի կոյուղատարներից նետված թեզերով բալագան սարքած «ընդդիմությո՞ւնը»։
 
Սրանց ձեւավորած «ապագան» սա է՝ հայը իր սիրած «Ադրբեջան» բառը արտասանելիս պիտի ճշտի հատկապես որ՝ արեւելյան, թե արեւմտյան հատվածը նկատի ունի։ 30 տարվա մեջ 3 բառով ձեւակերպված ողորմելի «հայեցակարգն» էլ անվանվի «Արեւմտյան Ադրբեջան-Արցախ-մնացած սփյուռք եռամիասնություն»։ Իսկ Հայաստանը Հայաստա՞ն է, նշաձողի Նիկոլ, Ալիեւը քեզ ի՞նչ է ասել, մի ամաչիր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play