«Զվարթնոց» օդանավակայանում երիտասարդը գծային բաժնի ծառայողներից փախուստի է դիմել՝ պայուսակից նետելով ատրճանակ


«Զվարթնոց» օդանավակայանում երիտասարդը գծային բաժնի ծառայողներից փախուստի է դիմել՝ պայուսակից նետելով ատրճանակ

  • 26-12-2022 11:05:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնման սրահում նկատել են կասկածելի երիտասարդի, որը դիմել է փախուստի՝ այդ ընթացքում պայուսակից նետելով ատրճանակ:
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
 
Պարեկների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա ձերբակալվել և տարվել է օդանավակայանի գծային բաժին:
 
Բաժնում պարզվել է ինքնությունը՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21-ամյա բնակիչ է: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 9,5 մմ շեղբի երկարության ծալովի դանակ, 12 փամփուշտ և առանց գործարանային համարի ատրճանակ:
 
Երիտասարդը հանձնվել է օդանավակայանի քննչական բաժնի ծառայողներին: Կատարվում է նախաքննություն:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play