Մոսկվան ու Բաքուն պայմանավորվեցին գորշ սխեմայի շուրջ


Մոսկվան ու Բաքուն պայմանավորվեցին գորշ սխեմայի շուրջ

  • 26-12-2022 11:29:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, ով համակարգում է էներգետիկայի ոլորտը, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է, որ ՌԴ-ն Բաքվի հետ պայմանավորվել է այդ երկրի ներքին սպառման համար գազի մատակարարումներն ավելացնելու մասին։ «Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա մեր մատակարարումներն ավելացնելու մասին, քանի որ նրանք դեռեւս գազի դեֆիցիտ ունեն։ Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաեւ սվոփները», ասել է նա։
 
«Ադրբեջանի գազի դեֆիցիտն» առաջանում է Եվրոպա գազի մատակարարման ծավալների մեծացման պատճառով։ Մոսկվան ու Բաքուն պայմանավորվել են, որ Բաքուն, որը չունի արդյունահանվող անհրաժեշտ ծավալները, ավելացնում է գազի մատակարարումները Եվրոպային, իսկ Ռուսաստանը ծածկում է համապատասխան դեֆիցիտն իր գազով։ Սա այն գորշ սխեմաներից մեկն է, որով ՌԴ-ն փորձում է շրջանցել պատժամիջոցները եւ իր գազն այս եղանակով անուղղակի վաճառել Եվրոպայում։ Սա միայն սկիզբն է։
 
Հայաստանյան ռուսանպաստ շրջանակները առաջ են տանում այն թեզը, թե Եվրոպայի հետ գազամատակարարման ավելացման վերաբերյալ համաձայնագրով «Բաքուն հարվածում է ռուսական շահերին եւ փորձում է զբաղեցնել նրա տեղը, ինչը հակառուսական գործունեություն է»։ Իրականությունը լիովին այլ է, Մոսկվան խրախուսում է Եվրոպա «ադրբեջանական գազի» մատակարարումների ավելացումը։ Հերթում Թուրքիայի հետ գազային հաբի ստեղծումն է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը