ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Էնգելսի ռազմական օդանավակայանի վրա


ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Էնգելսի ռազմական օդանավակայանի վրա

  • 26-12-2022 11:58:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակումը Սարատովի մարզի Էնգելսի օդանավակայանի վրա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է գերատեսչությունը, փոխանցում է РИА Новости-ն։
 
Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել՝ ավիաբազային մոտենալու պահին։ «Օբյեկտի բեկորների անկման հետևանքով օդանավակայանում գտնվող երեք ռուս զինծառայողներ մահացու վիրավորվել են»,- հայտնել են նախարարությունից։
 
Գերատեսչությունում պարզաբանել են, որ մահացածները տեխնիկական անձնակազմի զինծառայողներ են, նաև նշել են, որ օդանավակայանի ավիատեխնիկան չի վնասվել։
 
Դեկտեմբերի 5-ին էլ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել էին Ռյազանի և Սարատովի մարզերում ցածր բարձրության վրա թռչող անօդաչու թռչող սարքեր։ Նրանք հարձակվել էին Դյագիլևոյի և Էնգելսի օդանավակայանների վրա, երեք զինվոր մահացել էր։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play