Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները. ՌԴ ԱԳՆ


Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

  • 26-12-2022 12:03:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Լաչինի միջանցքի շուրջ սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման աշխատանքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
 
«Անկասկած, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ: Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար: Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքի վերսկսմանը»,- ասել է փոխնախարարը։
 
«Մենք կարծում ենք, որ այս դեպքում փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարող են հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։
 
Լաչինի միջանցքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես բնապահպաններ, փակել են Լաչինի միջանցքը, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը