ԱՊՀ երկրների ղեկավարները Ամանորի առթիվ խորհրդանշական մատանիներ են ստացել


ԱՊՀ երկրների ղեկավարները Ամանորի առթիվ խորհրդանշական մատանիներ են ստացել

  • 27-12-2022 12:35:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ամանորի առթիվ ԱՊՀ երկրների ղեկավարները միության համագործակցության խորհրդանիշներով Սանկտ Պետերբուրգի ոչ պաշտոնական գագաթնաժողովում մատանիներ են նվեր ստացել:
 
«ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման համար հատուկ պատրաստվել է 9 մատանի։ Դրանց վրա շնորհավորանքներ են Ամանորի առթիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 
 
Սկզբում լրատվամիջոցներում հրապարակվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մատանու լուսանկարը։ Խոշոր պլանով պատկերված է Բելառուսի առաջնորդի ձեռքը, որի վրա մատանի է երևում։ 
 
Հիշեցնենք՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) առաջնորդները երեկ Սանկտ Պետերբուրգում անցկացրել են ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողով։
 
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Մեկնարկից առաջ հյուրերից յուրաքանչյուրին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարները որոշ հարցերում տարաձայնություններ ունեն։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ, չնայած այս հանգամանքին, համագործակցությունը շարունակվում է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը