2023 թվականի սկզբից մենք Հայաստանին նոր մեղադրանքներ կներկայացնենք․ Ջեյհուն Բայրամով


2023 թվականի սկզբից մենք Հայաստանին նոր մեղադրանքներ կներկայացնենք․ Ջեյհուն Բայրամով

  • 27-12-2022 19:37:46   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանը պատրաստվում է 2 նոր հայց ներկայացնել Հայաստանի Հանրապետության դեմ։
 
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
 
Բայրամովը տեղեկացրել է, որ այս ամիս Ադրբեջանը նոր միջպետական հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ կապված 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին հարյուրավոր բնակելի շենքերի այրման և ավերման հետ։
 
«Երբ հայերը լքում էին Լաչին քաղաքը և հարակից երկու գյուղերը, ավերել ու այրել են տները։ Դրա դիմաց փոխհատուցման վճարում է պահանջվում։ 2023 թվականի սկզբից մենք Հայաստանին նոր մեղադրանքներ կներկայացնենք Ադրբեջանի շրջակա միջավայրին ու բնությանը վնաս պատճառելու, ինչպես նաև էներգիայի և բնական ռեսուրսների ապօրինի շահագործման համար»,- ասել է Բայրամովը։
 
Հիշեցնենք՝ օրերս Եվրոպական դատարանը բավարարել էր Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը