Եվրոպայում գազի գինը ամենացածրն է Ուկրաինայում պատերազմի սկսելուց ի վեր


Եվրոպայում գազի գինը ամենացածրն է Ուկրաինայում պատերազմի սկսելուց ի վեր

  • 28-12-2022 11:56:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Նիդեռլանդներում Եվրոպայի խոշորագույն TTF հանգույցում սակարկությունների ժամանակ գազի գինն ընկել է 77 եվրոյից ցածր մեկ մեգավատտ/ժամի համար (կամ 820 եվրո հազար խորանարդ մետրի համար): Սա ամենացածր ցուցանիշն է այս տարվա փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր։
 
Ինչպես հիշեցնում է DW-ն, Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից երկու օր առաջ՝ փետրվարի 22-ին, TTF գազի գինը մեկ մեգավատտ/ժամի համար 80 եվրոյից մի փոքր ցածր էր։ Գազի գինը հասել է առավելագույնին օգոստոսի վերջին՝ հասնելով գրեթե 350 եվրոյի մեկ մեգավատ/ժամի դիմաց։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play