«Լաչինի միջանցքում իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն են». Չավուշօղլու


«Լաչինի միջանցքում իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն են». Չավուշօղլու

  • 29-12-2022 13:02:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Լաչինի միջանցքում վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն են», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
 
Անկարայում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տարվա ամփոփիչ հանդիպմանը նա անդրադարձել է նաև հայ- ադրբեջանական հարաբերություններին։ «Թուրքիան, սերտորեն համերաշխ լինելով Ադրբեջանի հետ, շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ադրբեջանական հողերի հարստությունը շահագործելու փորձն անընդունելի է: Ինչպես ցանկացած այլ հարցում, մենք Ադրբեջանի կողքին ենք», - ասել է Չավուշօղլուն:
 
Արդեն 18-րդ օրն է՝ որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ շարունակում են փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը