Աշխարհի շուկաներում տեղի է ունեցել ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ
եվրոյի փոխարժեքի մեծ անկում
18-02-2009 18:09:00 | | Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ
եվրոյի փոխարժեքի խոշոր` 1,47 տոկոսով անկմամբ են իրենց աշխատանքը
երեքշաբթի ավարտել արժույթի համաշխարհային շուկաները: Այսօր մեկ
եվրոյի դիմաց ԵՄ-ում տալիս էին 1,2597 դոլար:
Միասնական եվրոպական արժույթից ներդրողների հրաժարվելու
պատճառ է դարձել ԵՄ Արեւելյան Եվրոպայի եւ բալթյան երկրներում
ֆինանսական վիճակի զգալի վատթարացման մասին աշխարհի վարկանշային
գործակալությունների նախազգուշացումը:
Եվրոյի փոխարժեքի անկումն ուղեկցվել է Արեւելյան Եվրոպայի
բանկերի եւ ընկերությունների բաժնետոմսերի վերջին շաբաթների
ընթացքում ամենանշանակալից արժեզրկմամբ: