Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների խոչընդոտները։Այս քայլը Անկարայի կողմից նախանշո՞ւմ է գործընթացի նոր մեկնարկ։Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Չեմ կարծում որ գործընթացի նոր մեկնարկային նշանակություն ունի այս քայլը։Դա նախատեսված էր եւ այս մասին հայտարարվել էր արդեն․ ընդամեանը կաթիլային գործընթաց է գնում։ Անկարան ամեն ինչ փոխկապակցում է Երևան-Բաքու հարաբերությունների հետ։ Հիմա նոր երանգներ են տեսանելի դառնում։
Դիվանագիտական լեզվով ամբողջ գործընթացը բանաձևել է Երևանի հետ հարաբերությունների հետ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քլըչը․ նա ընդգծելով հանդերձ երկու գործընթացների փոխկապակցվածույունը այդուհանդերձ հաստատել է, որ Երևան -Անկարա գործընցաը բացառապես երկկողմանի ձևաչափով է ընթանում։
Թուրքիայյի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ առաջադրանքը երկու սահմանային անցակետ ունենալն է՝ մեկը երկաթուղային, մյուսը մեքենաների։
Ապաշրջափակումին մասին խոսելով Քլըչը ուղերձ է հղել միջազգային ընտանիքին, որ բացվող ճանապարհը Ռուսասատնի համար մեծ նշանակություն է ունենալու մանավանդ տնտեսական պատժամիջոցների մեկուսացման քաղաքականության պայմաններում։ Ուղերձը այստեղ միջազգային ընտանիքին է հիմնականում բայց նաև Մոսկվային։Չմոռանանք սակայն, որ մեկ կողմից ապաշրջափակման տարածարջանային տարողության մասին խոսելով մյուս կողմից Արցախի շրջափակումը արդարացնելով Անկարան ընդամենը կաթիլային քայլ է առնում Երևանի ուղղությամբ՝ տարածաշրջանում գլխավոր խաղացողի դերի պահպանման առաջադրանքով։