Մակրոնն ասել է, թե որն է Պուտինի պարադոքսը


Մակրոնն ասել է, թե որն է Պուտինի պարադոքսը

  • 09-01-2023 14:13:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «պարադոքսի» մասին։
 
Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։
 
«Երբ դուք հանդիպում եք նրան, նա տհաճ մարդ չէ: Տեսեք, դա է պարադոքսը»,- ասել է Մակրոնը Les Rencontres du Papotin-ի եթերում:
 
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ համաձայն չէ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Պուտինի քաղաքականության հետ։
 
Մակրոնը համոզված է, որ ոչինչ չի կարող արդարացնել հակամարտության բռնկումը։ Բացի այդ, քաղաքական գործիչն ուկրաինացիներին խոստացել է, որ Փարիզը «կօգնի նրանց հաղթել»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը