«Կասպերսկի» ընկերությունը ԵՄ-ում գրանցել է Kaspersky Cyber Immunity® ապրանքային նշանը
10-01-2023 11:22:33 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Նախորդ տարվա երրորդ եռամսյակում ԵՄ մտավոր սեփականության գրասենյակը գրանցել է KASPERSKY CYBER IMMUNITY® ապրանքային նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է Եվրամիության ողջ տարածքում։ Ավելի վաղ ընկերությունը գրանցել էր նմանատիպ ապրանքային նշաններ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում և Cyber Immunity-ն՝ Ռուսաստանում։ Այս ընթացակարգը «Կասպերսկի» ընկերությանը տալիս է Kaspersky Cyber Immunity-ն իր պրոդուկտների նույնականացման համար օգտագործելու բացառիկ իրավունք:
Կիբեռիմունիտետի հայեցակարգը մշակվել է «Կասպերսկի» ընկերության կողմից և ընկած է KasperskyOS օպերացիոն համակարգի հիմքում։ Ընկերության կիբեռիմունային լուծումները մշակվել են Secure-by-Design սկզբունքին համապատասխան։ Նման մոտեցման դեպքում կիբեռպաշտպանվածության մեխանիզմները ստեղծվում են արդեն ՏՏ լուծման նախագծման փուլում։ Դա թույլ է տալիս նվազագույնի հասցնել հնարավոր խոցելիությունների քանակը և այնպես անել, որ համակարգը գործնականում անհնար լինի կոտրել:
Ընկերությունում կարծում են, որ Secure-by-Design մոտեցումը, փորձագետների կանխատեսումներով, ապագայում առանցքային կդառնա մշակման ցիկլում: Կարգավորող մարմինների որոշ փաստաթղթեր արդեն այժմ ներառում են դրա նկարագրությունը, օրինակ՝ Կիբեռկայունության մասին օրենքը (Cyber Resilience Act, CRA), որը վերջերս առաջարկել Է Եվրոպական հանձնաժողովը։ ԾԱ-ի այնպիսի մշակողները, ինչպիսին AWS-ն է, արդեն կիրառում են Secure-by-Design-ն իրենց ծառայությունների ստեղծման մեջ։ Տեխնոլոգիաների բնագավառի հետազոտական և խորհրդատվական գործակալությունները նույնպես ընդունում են կիբեռիմունային մոտեցման արժեքավորությունը:
Կիբեռիմունիտետը ենթադրում է ՏՏ պրոդուկտի՝ առանց անվտանգության լրացուցիչ միջոցների, օրինակ՝ հակավիրուսի օգտագործման կիբեռգրոհներին դիմակայելու ունակություն։ Կիբեռիմունային համակարգի վրա գրոհների տիպերի ճնշող մեծամասնությունը անարդյունավետ կլինի և չի կարողանա ազդել դրա կողմից կրիտիկական կարևոր գործառույթների կատարման վրա։ ՏՏ պրոդուկտները կիբեռիմունիտետով օժտել կարելի է՝ KasperskyOS-ն օգտագործելով որպես մշակման հարթակ և լուծում ստեղծելիս հետևելով հատուկ մեթոդաբանությանը։ Այս մեթոդաբանությունը ներառում է ՏՏ պրոդուկտի անվտանգության և շահագործման նպատակների սահմանումը, համակարգը մեկուսացված անվտանգության տիրույթների բաժանելը և այդ տիրույթների միջև տեղեկատվական հոսքերի վերահսկումը։
«KASPERSKY CYBER IMMUNITY® ապրանքային նշանի գրանցումը ԵՄ-ում կարևոր քայլ է մեր թիմի համար: Մեզ, մեր հաճախորդների և շուկայի փորձագետների համար սա ևս մեկ հաստատում է, որ KasperskyOS-ի վրա հիմնված պրոդուկտներն ունեն յուրահատուկ առանձնահատկություն, որը ձեռք է բերել միջազգային ճանաչում: Կիբեռիմունային մոտեցումը երաշխավորում է, որ կիբեռսպառնալիքների մեծ մասը չի կարող ազդել ինչպես առանձին սարքերի, այնպես էլ կորպորատիվ ՏՏ համակարգերի անվտանգության վրա։ Սա ոչ միայն նպաստում է կազմակերպությունների թվային փոխակերպմանը, այլ նաև օգնում է մեզ կառուցել ավելի պաշտպանված թվային աշխարհ»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։
Կիբեռիմունիտետի հայեցակարգի և KasperskyOS օպերացիոն համակարգի մասին ավելի մանրամասն կարելի է իմանալ ընկերության կայքում:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն