Լաչինի միջանցքի խնդրի հետ կապված Հայաստանի գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական. Փաշինյան (լրացվող)


Լաչինի միջանցքի խնդրի հետ կապված Հայաստանի գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական. Փաշինյան (լրացվող)

  • 10-01-2023 12:20:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում, ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի հայության սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, և սա է խնդրի ամենակարևոր կոնտեքստը, և մենք պետք է սա հաշվի առնենք», - հավելեց նա։
 
Մեկնաբանելով լուրերը, թե ՀՀ-ն Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել, վարչապետն արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք, այն, ինչ մենք ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է։ Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»։
 
Նա հիշեցրեց 202թ. նոյեմբերյան եռակողմ հայտարարության 6-րդ կետը՝ նշելով, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի և Ռուսաստանի վրա։
 
«6-րդ կետում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, ՀՀ վերաբերյալ որևէ ձևակերպում չկա, և մենք կարծում ենք, որ այս առումով էլ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, և մենք մեր գործողություններում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող», - շեշտեց Հայաստանի ղեկավարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը