Փաշինյանը խոստացավ գործադրել բոլոր դիվանագիտական միջոցները ՀՀ տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման նպատակով


Փաշինյանը խոստացավ գործադրել բոլոր դիվանագիտական միջոցները ՀՀ տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման նպատակով

  • 10-01-2023 14:34:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դեռ  1990-ականների սկզբից ադրբեջանական զինուժն օկուպացրել է Հայաստանի շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածք՝ մասնավորապես Տավուշի, Արարատի մարզերում։
 
«Այո, նաև վերջին 1,5 տարվա ընթացքում՝ 2021 թվականի մայիսից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի նոր տարածքներ։ Մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը դուրս գան մեր տարածքներից։ Մենք հետևողականորեն կիրագործենք բոլոր դիվանագիտական միջոցներն այդ նպատակին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ հայկական կողմի համար կարևոր է չդառնալ նոր սադրանքի պատճառ, ուստի «մեր գործողությունները բխում են հենց այս տրամաբանությունից»։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը