Մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը բացարձակ արժեք է. Փաշինյանը՝ միութենական պետության կազմ մտնելու՝ առաջարկ ստանալու մասին


Մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը բացարձակ արժեք է. Փաշինյանը՝ միութենական պետության կազմ մտնելու՝ առաջարկ ստանալու մասին

  • 10-01-2023 15:01:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին՝ Հայաստանին երբեւէ եղե՞լ է առաջարկ միութենական պետության կազմի մեջ մտնելու, բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ որեւէ նման պաշտոնական առաջարկ չի եղել, բայց իրականությունն այդքան էլ պարզ չէ:
 
«Երբեմն պետք է խորը դիտարկենք: Մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են, մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում ամեն ինչ անել պետության, մեր հայրենիքի պետականության համար»,- շեշտեց նա:
 
Հարցին՝ իսկ արդյոք ոչ պաշտոնական խողովակներով նման ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ, վարչապետը նշեց, որ փորձագետների շարունակական խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, և Արմեն Գրիգորյանը նաև դրանք է նկատի ունեցել:
 
Հիշեցնենք՝ Առաջին ալիքի եթերում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր՝ Հայաստանը ճնշումներ նաև միութենական պետության մասով է ստանում, և ՀՀ ժողովրդավարությունը դիմադրում է ու ստանում ռազմական տեսքով ճնշումներ:
 
«Միութենական պետությունը ամբողջովին սուվերենության խախտումն է։ Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարավորությունը»,- շեշտել էր Գրիգորյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը