ՀԱՊԿ-ը կպարզաբանի Հայաստանի դիրքորոշման մանրամասները զորավարժությունները չանցկացնելու վերաբերյալ. Պեսկով


ՀԱՊԿ-ը կպարզաբանի Հայաստանի դիրքորոշման մանրամասները զորավարժությունները չանցկացնելու վերաբերյալ. Պեսկով

  • 10-01-2023 15:59:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՀԱՊԿ-ը կպարզաբանի Հայաստանի դիրքորոշման մանրամասները, որը մտադիր չէ, որ կազմակերպության 2023 թ. զորավարժություններն անցկացվեն Հայաստանում՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավաստիացրել է, որ Մոսկվան կշարունակի Երևանի հետ երկխոսությունը բարդ հարցերի շուրջ։
 
«Սա Հայաստանի վարչապետի կողմից բավական նոր հայտարարությունն է: Կարծում եմ՝ ՀԱՊԿ գծով գործընկերները կապ կպահպանեն, կպարզաբանեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում 2023 թ. ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չէ այս իրավիճակում:
 
«Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է: Մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ՝ այն հարցերը, որոնք այժմ բավական բարդ են»,- հավաստիացրել է Պեսկովը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը