Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացված էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր. Մարուքյան


Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացված էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր. Մարուքյան

  • 11-01-2023 14:49:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա ասուլիսի ժամանակ հնչած մտքերին.
 
«Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ պետական մակարդակով իրականացված էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի։ Նրանք կարող են մեկնել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»,- գրել է Մարուքյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը