Առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման խաղաղության գինը արցախցիների ցեղասպանությունն է. Հարությունյան
11-01-2023 19:40:04 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Արցախի Հանրապետության ժողովուրդը խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների ամենամեծ կողմնակիցն ու ջատագովն է, սակայն խաղաղությունն ուղղակի անհնար է առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման: Այլ պայմաններով խաղաղության գինը արցախցիների կյանքն ու ցեղասպանությունն է:
Մեկամսյա շրջափակման ու չընդհատվող տարաբնույթ բռնաճնշումների պայմաններում ապրող 120.000 արցախցի շարունակում է լիահույս մնալ, որ 21-րդ դարում ցեղասպանություններ չեն կարող լինել ու չպետք է լինեն, մերօրյա աշխարհում մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները ավելին են, քան դրամական արտահայտություն ունեցող արժեքները:
Մենք չենք դադարում հավատալ քաղաքակիրթ և անդավաճան մարդկության գոյությանը: