Ըստ էության՝ 67 հազար քաղաքացիների համար թոշակը 2022 թվականին ավելացրել ենք 6400 դրամով․ Նիկոլ Փաշինյան


Ըստ էության՝ 67 հազար քաղաքացիների համար թոշակը 2022 թվականին ավելացրել ենք 6400 դրամով․ Նիկոլ Փաշինյան

  • 12-01-2023 12:23:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը բարեհաջող զարգանում է, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2022 թվականի հունիսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ գործարքների գրեթե զրոյական շրջանառություն ունեինք։
 
Արդեն հուլիսին 524 մլն դրամի շրջանառություն է արձանագրվել, օգոստոսին՝ 846 մլն դրամի, սեպտեմբերին՝ 1 մլրդ 412 մլն, հոկտեմբերին՝ 1 մլրդ 838 մլն, նոյեմբերին՝ 2 մլրդ 231 մլն, դեկտեմբերին՝ 2 մլրդ 742 մլն դրամի շրջանառություն։ Ըստ այդմ՝ մենք և ծրագրին մասնակցող բանկերը հուլիսից մինչև այսօր 800 մլն դրամ վերադարձրել ենք քաղաքացիներին։ Այդ գումարը արդեն դեկտեմբերին վերադարձվել է 67 հազար մարդու։ Հետվճարի միջին չափը 3401 դրամ է։ Ըստ էության՝ 67 հազար քաղաքացիների համար թոշակը 2022 թվականին ավելացրել ենք 6400 դրամով»,- ասաց Փաշինյանը։
 
Նրա խոսքով՝ այս տարվա հունվարից հազարից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են միայն անկանխիկ եղանակով։ «Կանխիկի շրջանառության կրճատման մեր քաղաքականությունը հետևողականորեն պետք է շարունակել։ Ես ուզում եմ հետևյալ խնդիրն առաջադրել, որ մենք պետական որևէ հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը։ Այսինքն՝ որևէ պետական հիմնարկում թղթադրամ ֆիզիկապես չպետք է երևա»,- հավելեց նա։ Փաշինյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին հանձնարարեց քաղաքացիների սպասարկման կետերում բացառել կանխիկի որևէ շրջանառություն, վճարումները պետք է արվեն բացառապես անկանխիկ եղանակով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը