Ես միանում եմ իմ գործընկերների՝ շրջափակման անհապաղ դադարեցման կոչին. Լինդա Սանչես


Ես միանում եմ իմ գործընկերների՝ շրջափակման անհապաղ դադարեցման կոչին. Լինդա Սանչես

  • 12-01-2023 13:05:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը միացել է Լաչինի միջանցքը ապաշրջափակման՝ իր գործընկերների կոչին՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրելով.
 
«Դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց սննդի, բժշկական օգնության և առաջին անհրաժեշտության այլ պարագաների հասանելիության։
 
Այդ գործողությունները անմարդկային են և անընդունելի։ Ես միանում եմ իմ գործընկերներին՝ շրջափակման անհապաղ դադարեցման կոչին»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը