Հիվանդ աշխատակիցների և երեխաների մուտքը դպրոց արգելվում է, շատ բացակաների դեպքում քայլեր կձեռնարկենք․ նախարար


Հիվանդ աշխատակիցների և երեխաների մուտքը դպրոց արգելվում է, շատ բացակաների դեպքում քայլեր կձեռնարկենք․ նախարար

  • 12-01-2023 18:13:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս պահին գրիպով և այլ վիրուսներով պայմանավորված իրավիճակը կրթական հաստատություններում բավականին վերահսկելի է: Եթե հիվանդ երեխաները և աշխատակիցները չհաճախեն դպրոց, ապա հնարավոր կլինի զերծ մնալ վարակի տարածումից։ 
 
Նշենք՝ հունվարի 9-ից կրթական հաստատությունները վերադարձել են արձակուրդից։ Պայմանավորված համաճարակային վիճակով՝ դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանվել է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար: ԿԳՄՍՆ այս համատեքստում համագործակցում է առողջապահության նախարարության հետ։ 
 
«Առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում ենք համաճարակային իրավիճակին և համապատասխան ցուցումների պարագայում պատրաստ կլինենք քայլեր ձեռնարկել։ Իրավիճակը անընդհատ գտնվում է մշտադիտարկման տակ, և լրացուցիչ հարցերի դեպքում կքննարկենք»,- ասաց նախարարը:
 
Հարցին՝ եթե «համաճարակային ֆիլտրի» արդյունքում դպրոցում բացակաների թիվը շատ լինի, այս դեպքում ի՞նչ քայլի կդիմի ԿԳՄՍՆ-ն, նախարարը շեշտեց՝ քովիդի ժամանակահատվածը սովորեցրել է նման խնդիրների դեպքում ճիշտ գործել։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը