Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է. Տեղեկատվական շտաբ


Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է. Տեղեկատվական շտաբ

  • 13-01-2023 20:47:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։
 
Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
 
«Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է։
 
Նշենք, որ հունվարի 12-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում  ինտերնետ-կապը խափանվել էր` Հայաստանից Արցախ եկող միակ մալուխի վնասման պատճառով։
 
Ըստ Արցախում գործող ինտերնետ կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տեխնիկական սարքերի տվյալների՝ մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանական կառավարության գործակալները», - ասված է հայտարարության մեջ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play