Մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ քաղաքակիրթ Ֆրանսիային առաջարկելու իր լռությամբ չդառնալ հանցակիցը՝ Արցախահայության «սպիտակ» ցեղասպանության


Մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ քաղաքակիրթ Ֆրանսիային առաջարկելու իր լռությամբ չդառնալ հանցակիցը՝ Արցախահայության «սպիտակ» ցեղասպանության

  • 14-01-2023 11:36:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մեր բոլոր հայրենակիցներին և հայ ժողովրդի բոլոր բարեկաﬓերին՝ անկախ քաղաքական և կուսակցական հայացքներից, ովքեր ընդդիմանում են Արցախում Ադրբեջանի ցեղասպան գործողություններին, հաջորդ երեքշաբթի օրը՝ հունվարի 17-ին, ժամը 11։00-ին հրավիրում ենք Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ քաղաքակիրթ Ֆրանսիային առաջարկելու՝ հավատարիմ ﬓալ հայոց ցեղասպանությունը դատապարտող իր ազգային դիրքորոշմանն ու պետական օրենքին և անտարբեր լռությամբ հանցակից չդառնալ Ադրբեջանի իշխանությունների կողﬕց իրականացվող՝ Արցախաբնակ հայության նոր  «սպիտակ» ցեղասպանությանը։
 
2022 թ․ դեկտեմբերի 12-ից «բնապահպաններ» ներկայացող ﬕ խումբ ադրբեջանցիներ փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Արցախը Բերձորի ﬕջանցքով արտաքին աշխարհին կապող ﬕակ ճանապարհը։ 120 000 հայեր, այդ թվում՝ 30 000 երեխաներ գտնվում են հումանիտար աղետի ﬔջ և շարունակում են պատանդ ﬓալ սեփական հայրենիքում։
 
Բերձորի ճանապարհի փակումը արցախահայությանը զրկել է մարդկային կյանքի ու կենսագործունեության տարրական ﬕջոցներից՝ այդ թվում սննդի պաշարներից, կենսականորեն անհրաժեշտ դեղաﬕջոցներից, վառելիքից։ Բաքվի ոճրագործ իշխանությունը ժամանակ առ ժամանակ դադարեցնում կամ խաթարում է նաև գազի և էլէկտրականության մատակարարումը՝ տները, դպրոցները, մանկապարտեզներն ու հիվանդանոցները թողնելով սառնամանիքի ու խավարի ﬔջ:
 
Ադրբեջանական պետության կողﬕց գործուղված և անթաքույց հովանավորվող կեղծ «բնապահպանների» գործողությունները ﬕջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ու հանցավոր ոտնահարում են՝ Արցախաբնակ հայության դեմ կազմակերպված ցեղասպանության ոճրագործ սադրանք։
 
Մեր ողջ հայրենիքի, մասնավորապես Արցախում բնակվող ﬔր հայրենակիցների համար այս բախտորոշ իրավիճակում ﬕ խումբ հասարակական, մշակութային գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, կազմակերպություններ ու անհատներ  կյանքի են կոչել «Զորակցե՛նք Արցախին» շարժումը, որը հրավիրում է բոլոր մտահոգ հայրենակիցներին ու բարեկաﬓերին՝  Ադրբեջանի կողﬕց Արցախում իրականացվող նոր «սպիտակ» ցեղասպանության վերաբերյալ քաղաքակիրթ ﬕջազգային հանրությանը պատշաճ կերպով իրազեկելու և պատասխանատվության կոչելու ﬕջոցառուﬓերին։
 
Հաշվի առնելով, որ՝ 
 
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎԻ ՈՒ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ց Ե Ղ Ա Ս Պ Ա Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Է ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՏԱՌԻՆ ՈՒ ՈԳՈՒՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ 
 
Ուստի Ֆրանսիայից ու իր կառավարությունից պահանջում ենք՝ 
 
ԱՆՄԻՋԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԿԱՐԳԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՈՒ ԻՐ ՌԵԺԻՄԻ ՀԵՏ ՝
 
- ԷՆԵՐԳԵՏԻԿ
- ՔԱՂԱՔԱԿԱՆ
- ՏՆՏԵՍԱԿԱՆ
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
- ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ
 
Եւ մյուս այլ ոլորտներում,
 
ՔԱՆԻ ԴԵՌ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՑԵՂԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ
 
Աշխարհի անտարբերությունը բեկելու համար նախ և առաջ պետք է բեկանենք ﬔր ﬔջ սերմանված հանցավոր  անտարբերությունը սեփական ազգի ճակատագրի հանդեպ։
 
Եկեք ﬕասնաբար հաղթահարե՛նք ﬔր ﬔջ նենգաբար պատվաստված ներքին ոխակալ պառակտուﬓ ու անհանդուրժողականությունը ﬔ՛ր իսկ սրբության սրբոց հայրենիքի նկատմամբ և ﬕասնաբար ընդդիմանա՛նք Ադրբեջանի  ցեղասպան գործողություններին։
 
Սիրելի՛ հայրենակից,
 
Սիրելի՛ բարեկամ,
 
հաջորդ երեքշաբթի օրը՝ հունվարի 17-ին, ժամը 11։00-ին հրավիրում ենք Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ ﬔր ﬕահամուռ խոսքով դիﬔլու Ֆրանսիային և առաջարկելու՝ հարգել մարդասեր ու քաղաքակիրթ ազգի իր ծանրակշիռ դերն ու պատասխանատվությունը հայ ազգի և մարդկայնության առջև և իր լռությամբ չդառնալ հանցակիցը՝ Արցախահայության  սպիտակ» ցեղասպանության։  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play