Ում համար է բաց Բերձորի միջանցքը


Ում համար է բաց Բերձորի միջանցքը

  • 16-01-2023 12:56:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, այլ երկրներ ու միջազգային կազմակերպություններ սկսեցին Բերձորի միջանցքի արգելափակման պատասխանատվությունը Բաքվի հետ մեկտեղ դնել Ռուսաստանի վրա, Հայաստանում քպ-ական ու նրա հենակ «ընդդիմության» խմբերի ու սրանց սպասարկող մեդիա-փորձագիտության կողմից սկսեց Ռուսաստանի ու նրա «խաղաղապահների» փաստաբանության նոր արշավ, որն ավելի նողկալի է, քան նախորդ տարիների ողջ բալագանը։
 
Ինչու ավելի նողկալի, որովհետեւ ներկայում բոլոր դիմակները դեն են նետված, Մոսկվան ու Բաքուն իրենց նպատակների մասին խոսում են բաց, առանց ենթատեքստերի։ Պատճառն այն է, որ Բերձորի միջանցքի փակումը հանգուցային կետ է՝ հայկական պետականության վերացման Մոսկվա-թուրքեր ծրագիրը մտնում է ավարտական փուլ, իսկ հայաստանյան ռուսանպաստ խաժամուժին վերապահված է մինչեւ վերջ փորփրել Կրեմլի կոյուղատարներից նետվող քարոզչական աղբը եւ միջանցքին Բաքվի մի քանի քնձռոտ «ակտիվիստների» ներկայության շուրջ պտտել «աշխարհքաղաքական» ապուշությունները։
 
Ինչ կատարվեց այն բանից հետո, երբ միջազգային համայնքը արձանագրեց Բերձորի միջանցքի արգելափակման ՌԴ պատասխանատվությունը։ Ռուսների հասցեին շինծու նախատինքներից հետո ՀՀ պաշտոնական շրջանակները սկսեցին ամբողջ աշխարհին համոզել ու «ապացուցել» շրջափակման բացառապես «ադրբեջանական պատասխանատվությունը», ռուս «խաղաղապահները» հայտարարվեցին փրկիչ, առանց որոնց Արցախը կհայաթափվի։ Բերձորի միջանցքի կարգավիճակը լուծարվում է ՀՀ իշխանության՝ քաղաքական խնդիրը հումանիտարով նենգափոխելու եւ համարժեք քայլերի բացառման ագենտուրային գործելակերպով։
 
Ինչ է նշանակում ՌԴ պատասխանատվության արձանագրումը միջանցքի արգելափակման հարցում՝ նախ, միջանցքի կարգավիճակի ամրագրում, երկրորդ՝ Արցախի հայկականության ճանաչում։ Դա իր հերթին նշանակում է հայկական խնդիրները միջազգային ատյաններում քննարկելու հնարավորությունների պահպանում։ ՌԴ պատասխանատվությունը հանելու Երեւանի ու Ստեփանակերտի վարչակազմերի եւ ռուսանպաստ քաղաքական-մեդիա խաժամուժի ջանքերը Մոսկվա-Բաքու վերոհիշյալ ծրագրերի սպասարկումն են, գիտակցված, թե ոչ՝ էական չէ։ ՌԴ պատասխանատվության հարցը «հակառուսականություն» որակելը վկայում է, որ դա գիտակցված է արվում։
 
Միջազգային համայնքը բնականաբար կասի՝ ուզում եք «Ադրբեջա՞ն», խնդրեմ, ամեն օր «Ադրբեջանին» կոչ կանենք բացել միջանցքը։ Արեւմուտքի նստուկով Ռուսաստանին լավություն անելու պաշտոնական Երեւանի էժանագին խաղերը՝ ՄԱԿ մանդատ եւ այլն, ինչպես նաեւ միջազգային կառույցներում նոյեմբերի 9-ի թղթի լեգիտիմացման փորձերը միայն գարշանք են առաջացնում։ Վկան՝ ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի կոշտ հայտարարությունը։ Արեւմուտքը կարող է նաեւ ասել՝ ինչ եք ուզում մեզնից, դուք հրաժարվում եք ձեր ինքնիշխանությունից, իրավունքներից ու աջակցում ռուսական ծրագրերին՝ խնդրեմ, վայելեք։
 
Իր հերթին, Երեւանի պահվածքը Բաքվին հնարավորություն է տալիս չքմեղանալ՝ ով է ասում ճանապարհը փակ է, ռուս խաղաղապահներն ազատ երթեւեկում են, երբեմն նաեւ Կարմիր խաչի մեքենաներ են անցնում՝ հիվանդներով ու մարդասիրական օգնությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play