««Նապաստակ փարթիին» ի՞նչ գործ ունի ձեզ նման «լուրջ» քաղաքական գործիչը». Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մամիջանյանին


««Նապաստակ փարթիին» ի՞նչ գործ ունի ձեզ նման «լուրջ» քաղաքական գործիչը». Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մամիջանյանին

  • 17-01-2023 12:58:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր՝ ԱԺ քառօրյա աշխատանքների ժամանակ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, դիմելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, ասաց, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիրքորոշում են հայտնել մի շատ կարևոր հարցում, որի շուրջ կարծիք չեն համարձակվում հայտնել ՔՊ անդամները:
 
«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպիտի լինի. երբ այս դիրքորոշումը կասեք, այս ձեր «սնդիկ փարթիի» մասին դիրքորոշումը կլսեք։ Ես շատ ներողություն եմ խնդրում Արցախի մեր քաղաքացիներից, որոնք ընդհատվող ինտերնետով և բլոկադայի պայմաններում ստիպված են նայել այս «նապաստակ նկարոցին»։ Ինչ վերաբերում է ընտրական կեղծիքներին, դուք ձեր սեփական կուսակցության վարչության ընտրության ժամանակվա ընտրակեղծարարներին պարզեք, հետո մնացածին անցեք»,- ասաց պատգամավորը։
 
Մամիջանյանին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ինչն է խանգարում, որ դուք՝ որպես պատգամավոր, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գաք։ Քննարկվող օրենքները ոչ միայն Կառավարության կողմից բերված օրենքներն են։ Հիշեցնեմ՝ Կառավարությունը, որի մասին դուք ձեր կարծիքն ասացիք, ՀՀ ժողովրդի կողմից ընտրված Կառավարությունն է, և ես չեմ հասկանում՝ «նապաստակ փարթիին» ինչ գործ ունի ձեզ նման «լուրջ» քաղաքական գործիչը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play