ԵՄ դիտորդների մասին որոշումը դուր չի գալիս Ռուսաստանին ու Ադրբեջանին, նրանք կփորձեն տապալել այն. Իոաննիսյան


ԵՄ դիտորդների մասին որոշումը դուր չի գալիս Ռուսաստանին ու Ադրբեջանին, նրանք կփորձեն տապալել այն. Իոաննիսյան

  • 17-01-2023 19:21:51   | Հայաստան  |  Քաղաքական

ԵՄ դիտորդների մասին վերջնական որոշում դեռ չկա
 
Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ մոնիտորինգային առաքելություն ուղարկելու մասին որոշումը մի քանի ինստանցիաներով է անցնում և դեռևս վերջնական հաստատված չէ:
Ակնկալվում է, որ վերջնաան որոշումը կլինի հաջորդ շաբաթ: Նպաստավոր որոշման դեպքում՝ այո, մենք կստանանք սահմանին տեղակայված (պարեկություն անող) երկու տարվա մանդատով առաքելություն:
ԵՄ մոնիտորինգային առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին շատ կարևոր է և էական դեր կունենա Ադրբեջանի կողմից ՀՀ նկատմամբ ռազմական ագրեսիայի հավանականությունը նվազեցնելու հարցում:
Պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանին և Ադրբեջանին չհաջողվի տապալել այդ որոշումը: Բնականաբար, դա դուր չի գալիս այդ երկու երկրներին, քանի որ ավելի դժվար կլինի Հայաստանի վրա հարձակվելը ու քանի որ Հայաստանը անվտանգության հարցում այլընտրանք է ստանում:
Ու թեև Ռուսաստանը առանձնապես շատ չի կարող ազդել ԵՄ որոշման վրա, բայց դա կարող է անել Ադրբեջանը: Այսպես, օրինակ, Բաքվին հաջողվել է ԵՄ անդամ պետություններից մեկի մոտ մտահոգություններ հարուցել՝ կապված դիտորդների անվտանգության հետ:
Ամեն դեպքում, հույս կա, որ Բաքուն չի հաջողի և արդեն հաջորդ շաբաթ կկայացվի Հայաստանում երկու տարով ԵՄ դիտորդներ տեղայակելու վերջնական որոշումը:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական