Կոչ հայ իրավաբաններին. դիմեք ու միացեք փաստահավաք խմբին, Ալիևը շտապում է, Արցախը փրկել է անհրաժեշտ
19-01-2023 10:50:32 | Հայաստան | Հասարակություն
ՀԱՅ ԳՐԱԳԵՏ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻՆ.
Արցախը փրկել է անհրաժեշտ: Պարոնայք, աշխատեցրեք ձեր միտքը: Պետական ու միջազգային արխիվներից հանեք 1918- 1991-92թթ. բոլոր փաստաթղթերը` կապված Լեռնային Ղարաբաղի /Արցախի/ Ադրբեջանի կազմում չլինելու, միջազգային օղակներից ձեզ հայտնի ճանապարհներով կեղծ փաստաթղթեր հորինելու, Խորհրդային միության փլուզումից հետո կեղծ հայտարարություններ տարածելու, որ Ադրբեջանը Սովետի կազմից դուրս չի եկել` իդեպ հայր Ալիևը Ելցինին այդպես էր համոզել, որպեսզի վերջինս Հայաստանի բանակին թույլ չտար Նախիջևանը ազատագրել և նույն խորհրդային միության որոշումներին հակառակ` նոր ջարդերով մեր թիկունքում ստեղծեցին թուրքական նոր պետություն, 1920թ. Շուշիում 30 հազար հայ սպանեցին, ավերելով ու այրելով ծաղկուն քաղաքը , որին ,,Կովկասի Փարիզ,, անունն էին տվել: Հավաքեք բոլոր փաստաթղթերը և դիմեք ՄԱԿ-ին առնթեր` միջազգային դատարան: Արցախն անօրինական է Ադրբեջանի կազմում, բռնագրավված է:
Հարգելի իրավաբաններ, Միջազգային իրավագիտության մասնակիցներ, մի զլացեք, մի թուլացեք, շատ ենք ուշացրել, գործեք, դիմեք Նոյյան Տապան հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանին հետևյալ հեռախոսահամարով` 055-50-90-50: Հարությունյանը ստեղծում է փաստահավաք խումբ: Ակտիվություն ցուցաբերեք, եթե դիտել եք սոցցանցերում հայտնված` Գորիսում մեկ ամսից ավել ծնողներից զրկված երեխաների Արցախ մեկնող և ահաբեկման նպատակով նրանց ուղեկցող մեքենան բարձրացող ադրբեջանցի Ֆաշիստ ,,բնապահպանների,, անմարդկային արարքները, ուրեմը հայ եղեք իրական հայ, ջրի երես հանեք թուրքական կեղծիքը :
Ալիևը շտապում է, որպեսզի պատերազմների այս խառնակ վիճակում միջազգային հանրությունը զերծ մնա 100-ամյա ճշմարտությունը ջրի երես հանելուց` անտեսի ՀԱՅԿԱԿԱն ՀԱՐՑԸ....
Հայրենիքը ձեզ չի մոռանա... հարգելի իրավաբաններ, գործի անցեք: