ԱՄՆ պետքարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ


ԱՄՆ պետքարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ

  • 19-01-2023 11:18:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում ողջունել է նրա հանձնառությունը խաղաղության հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը՝  ներկայացնելով ԱՄՆ պետքարտուղարի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:
 
«Նրանք քննարկեցին Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը։ Պետքարտուղարը խորը մտահոգություն հայտնեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Նա նաև վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը տևական խաղաղության հասնելուն միտված ջանքերին աջակցելու և ամուր ու բազմաբնույթ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերում»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play